Աղավնաձորի 2 հողամասի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնում է ևս մեկ ապօրինության վերացման մասին:

«Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 18 միլիոն դրամ»,- ասվում է վարչապետի գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ