Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար 800 մարդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Ընդ որում, 2024-ի սկզբին բնակչության թիվը եղել է 2 մլն 991 հազար 200:

Համեմատության համար 2023-ի վերջի դրությամբ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 991 հազար 200, 2022–ի վերջի դրությամբ՝ 2 մլն 937 հազար 500:

2024 թվականի ընթացքում Հայաստանում ծնվել է 33 հազար 648 մարդ, մահացել է 25 հազար 576: Բնական հավելաճը կազմել է 8 հազար 72 մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ