Երևանի շենքերից մեկի նկուղում շինարարները մարդու ոսկորներ են հայտնաբերել

Փետրվարի 28-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս բանվորները մարդու ոսկորներ են հայտնաբերել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերված մարդու ոսկորները հնարավոր է՝ նշված վայրում թաղված լինեն մոտ 70 տարի առաջ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ