ԵՄ առաքելության մանդատի երկարաձգումը նշան է, որ հայ ժողովուրդը վստահում է մեզ և իրեն պետք է մեր ներկայությունը. Ռիտեր

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն այսօր՝ փետրվարի 28-ին Եղեգնաձորում նշում է առաքելության Հայաստանում գործունեության երկու տարին:

Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն իր խոսքում նշեց. «Մեր մանդատը երկարաձգվել է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Մի քանի շաբաթ առաջ մեր մանդատի երկարաձգումը հստակ նշան է, որ հայ ժողովուրդը վստահում է մեզ և իրեն անհրաժեշտ է մեր ներկայությունը այստեղ, ինչպես նաև նշանակում է, որ ԵՄ-ն հոգ է տանում իր հարևանների, նրանց ապահովության և անվտանգության համար։

Մենք ականատես եղանք, որ սահմանների մոտ ապրող մարդկանց մեծամուսնության ամենամեծ մտահոգությունը անվտանգությունն է: Մեր պարեկները գնում են ամենահեռավոր շրջաններ, որտեղ այլ միջազգային կազմակերպություններ չեն կարող գնալ: Այսօր սահմաններին շատ ավելի քիչ են միջադեպերը, քան երկու տարի առաջ, և ես հպարտ եմ, որ մենք անվտանգության և դիվանագիտական այլ ջանքերի հետ մեկտեղ եղել ենք այն դերակատարներից մեկը, ում ներկայությունն ավելի ապահով է դարձրել մարդկանց կյանքը»,-ասաց նա:

Մարկուս Ռիտերը նկատեց, որ երկու տարվա ընթացքում ավելի քան 4600 պարեկություն են իրականացրել 1000 կիլոմետր երկարությամբ սահմանագծի վրա, ավելի քան 300 պաշտոնական այց են կատարել. «Դա լավ արդյունք է նոր համեմատաբար փոքր առաքելության համար»,- խոսքն ամփոփեց ԵՄ առաքելության ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ