ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Սախալինում 170 ձկնորսի է փրկել ափիցպոկված և մեկ կիլոմետր հեռացած սառցաբեկորից, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Սախալինի շրջանի Օխոտսկի ծովում՝ ափից 700 մետր հեռավորության վրա, սառցաբեկորի խորտակման հետևանքով վտանգի տակ է եղել շուրջ 200 մարդու կյանք:
«170 մարդ փրկվել է ավիացիայի և ջրային տեխնիկայի օգնությամբ: Սառցե դաշտը կոտրվել է ափից և հեռացել մինչև մեկ կիլոմետր հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։