Խաղաղության պայմանագրի վերջին երկու հոդվածների շուրջ չի հաջողվում համաձայնության գալ. Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրում ԵՄ դիտորդական առաքելության մասին խոսք չկա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, թե ձևակերպումները երրորդ ուժերի ներկայության մասին են, ինչը կարող է վերաբերել նաև ԵՄ դիտորդական առաքելությանը:

Գրիգորյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ վերջին երկու հոդվածների մասով չի հաջողվում համաձայնության գալ, բայց Հայաստանը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ կարողանան համաձայնության գալ։

«Հարցերից մեկը վերաբերում է երրորդ ուժերի ներկայությանը՝ հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև դիվանագիտական պատերազմի ավարտին։ Այստեղ պահանջի հարց չէ, այստեղ մոտեցումները, բնական է, տարբեր են ու լուծում չենք գտել մինչ այս պահը»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ