Մարտուն Գրիգորյանի հույսը «ֆեյքերի բանակն» է

Գյումրու ՏԻՄ ընտրություններում առաջադրման մասին հայտարարած Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքում ունի շատ բարձր վարկանիշ՝ ի տարբերություն իրական կյանքում ունեցածի։ Նրա տարածած տեսանյութերը հազարավոր լայքեր են հավաքում, ինչը մեզ տարօրինակ թվաց, ու որոշեցինք ստուգել՝ ովքե՞ր են պարոն Գրիգորյանի հրապարակումները հավանողները։

Արդյոք նրանք գյումրեցինե՞ր են, լավ՝ գոնե իրակա՞ն մարդիկ են, թե՞ ֆեյքեր։ Եվ օ՜, զարմանք՝ Մարտուն Գրիգորյանի հրապարակումները հավանողները հիմնականում ֆեյքեր են՝ դատարկ, նոր բացված պրոֆիլներ՝ ինտերնետից քաշված լուսանկարներով, առանց անձնական ինֆորմացիաների։

Ցանկանում ենք տեղեկացնել պարոն Գրիգորյանին, որ այդ պրոֆիլները ընտրելու իրավունք չունեն։ Նրանց, պարոն Գրիգորյան, չեք գտնի ընտրողների ցուցակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ