«Այցելում եմ Վայոց ձորի մարզ»:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը»,- գրել է նա՝ հրապարակելով ՀՀ քարտեզը Վայոց ձորի մարզի նշումով: