Պետքարտուղարությունը հրապարակել է USAID-ում ստուգումների արդյունքները

Պետքարտուղարությունը հինգշաբթի հրապարակեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) բարեփոխումների առաջին փուլի արդյունքները, որը նախագահ Դոնալդ Թրամպը հանձնարարել էր պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ արտաքին քաղաքականությունը վարչակազմի «Ամերիկան նախևառաջ» օրակարգին համապատասխանեցնելու ջանքերի շրջանակներում. գրում է «Ամերիկայի ձայնը»։

Պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ ասվում է, որ պետքարտուղարությունը ուսումնասիրել է ավելի քան 9100 արտաքին օգնության դրամաշնորհներ, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 15,9 միլիարդ դոլարը: 15-օրյա ժամանակահատվածում ավելի քան 4100 դրամաշնորհ՝ մոտավորապես 4,4 միլիարդ ԱՄՆ դոլարի, որակվել են որպես չեղարկման ենթակա, ինչը կազմում է դրամաշնորհային ֆինանսավորման 28%:

USAID գնահատմամբ, դեռևս մնացել է 6200 դրամաշնորհ՝ 58,2 միլիարդ դոլար ընդհանուր գումարով: USAID-ի կողմից իրականացվող վերանայման ավարտին, ներառյալ անձամբ Ռուբիոյի կողմից վերանայված մասնաբաժինները, մոտ 5,800 դրամաշնորհներ՝ ընդհանուր 54 միլիարդ դոլարի, որակավորվել են որպես չեղարկմանը ենթակա, ինչը հանգեցրել է ֆինանսավորման 92%-ով կրճատմանը:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ղեկավարել է պետքարտուղարության և USAID-ի արտաքին օգնության 90-օրյա վերանայումը, որպեսզի համոզվի, որ «հարկատուների դոլարներն օգտագործվում են Ամերիկան ավելի ուժեղ, ավելի ապահով և ավելի բարգավաճ դարձնելու համար»:

Իրենց աշխատանքի հաջորդ փուլում պետքարտուղարությունը և USAID-ին Կոնգրեսի հետ խորհրդակցելով կսկսեն արտաքին օգնության բարեփոխումը:

«USAID-ին լիովին հավատարիմ է շարունակելու մնացած դրամաշնորհներն ու ծրագրերը, որոնք պետքարտուղար Ռուբիոն սահմանել է որպես շարունակական առաջնահերթություն՝ արտաքին օգնության նոր շեշտադրմանը համահունչ դարձնելով «Ամերիկան նախևռաջ» քաղաքականությանը, որն ավելի լավ կծառայի ամերիկացի հարկատուների շահերին», – ընդգծվում է փաստաթղթում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ