Փետրվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերվել է մահացած երեխայի մարմին։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 1 ամսական Շ.Մ-Ն է, ում մոտ արձանագրվել է «կենսաբանական մահ»։
Տեղում երեխայի ծնողները հայտնել են, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 02։40-ի սահմաններում, հավանաբար մայրական կաթը շնչափողը լցվելու հետևանքով: