![]()
Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Իյա՜, իրո՞ք. Ալբանացին բանտում էլ է ալբանացի․․․
Քոչարյանի երեկվա հանդիպումն իր աջակիցների հետ, տվեց կարևոր մի հարցի պատասխան: Նույնիսկ մեկուսարանը չի կարող փոխել մի մարդու, որի գերագույն նպատակը պետության և պետական արժեքների ոչնչացումն է:
«Գիտե՞ք, բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ֆիզիկական իմաստով, բայց ոչ մի բանտ քո մտքի ու կամքի ազատությունը չի կարող սահմանափակել, և հակառակը մի լուրջ շարժառիթ է ձևավորում առաջ շարժվելու, պայքարելու»,- աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր Քոչարյան Ռոբերտը։
Իյա՜, իրո՞ք: Չէ, չգիտենք և չենք ցանկանում իմանալ ինչ է սովորեցնում բանտը: Տարիներ առաջ, որ դու անմեղ մարդկանց բանտ էիր նստեցնում, գիտակցո՞ւմ էիր հետևանքների մասին: Գիտակցո՞ւմ էիր, որ վաղը դու էլ ես հայտնվելու ճաղերի հետևում:
Ու հիմա, նստած հերոսի կերպարի մեջ մտնելով, դու խոսում ես նստելու փիլիսոփայական կողմի մասին: Մի քիչ տղամարդ եղիր, ու մի վարկաբեկիր մեր «նստած հելած» այն հայրենակիցների գաղափարախությունը, որը գոյություն ունի բանտի մասին:
![]()
Դու դեռ երկար ես լինելու բանտում, ունենալով հստակ կարգավիճակ, ու հիմա գոնե մի ոչնչացրու այնտեղ քո ցածր կարգավիճակով ապրելու հնարավորությունը: Խոսում ես պայքարի մասին:
Ո՞ւմ դեմ ես պատրաստվում պայքարելու, ժողովրդի՞: Ինչի՞ համար ես պայքարելու, որ նորից հնարավորություն ստանաս Մեղրին Ադրբեջանին հանձնելո՞ւ: Պայքարելու ես, որ նորի՞ց հնարավորություն ունենաս մեր երկրի համար, հոկտեմբերի 27 և մարտի 1 ապահովելու:
Չէ, Ռոբերտ Սեդրակիչ, դու նույնիսկ բանտում մնացիր ալբանացի: Նույնիսկ բանտը դժվարանում է քեզ հայ դարձնել: Ուստի, պատրաստվիր քեզ համար ուսուցողական վայր հանդիսացղ բանտ՝ ետ վերադառնալուն: Գուցե 20 տարի անց, վերջապես ալբանացուց վերածվես հայի:
![]()