Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Փաստորեն, Դոնալդ Թրամփի’ անօրինական միգրանտներին ինքնաթիռ բարձելու ու տուն ուղարկելու քաղաքականությունը հասավ նաև դոգին…
Նրա աջակիցները շատ կարևոր տեղեկություն են տվել’ հաստատել են, որ վերջին պահին եղել է հատուկ հսկողության տակ, բայց չեն ասել, թե ինչու. կարելի է պատկերացնել, որ նրան այցելել են միգրացիոն և իրավապահ ծառայությունները արտաքսելու համար, ինչի ահազանգեր վերջին շրջանում շատ էին սոցիալական ցանցերում։ Իսկ կուսակցության վերջին հայտարարությունում բոլոր համակիրներին կոչ էր անում տարբեր երկրներում հավաքվել ԱՄՆ դեսպանատների առջև, որպեսզի թույլ չտան արտաքսումը։
Ու պարզ է դառնում, որ նա ոչ թե սրտամկանի խնդիր է ունեցել և հոսպիտալացվել է, այլ երբ իրեն այցելել են իրավապահները, որպեսզի արտաքսեն, «վատացել է», տարել են հիվանդանոց, որտեղ էլ նա նույնպես գտնվել է հատուկ հսկողության տակ, ինչը հայտարարել են նրա կուսակցական ընկերները’ կոչ անելով մյուսներին ճնշում բանեցնել ԱՄՆ դեսպանատների վրա ու դա կանխել։ Մարդ հավաքելու համար էլ շրջանառության մեջ է դրվել նրա մահվան լուրը։
Ահա և ամբողջը մեր դրսից «խիզախ» և «հայրենասեր» «առաջնորդների» մասին։