![]()
Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրայ և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։
Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։
Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ցավերն ու հիվանդությունները մեր միջից։
![]()
Բարիքներ պարգևող, Քեզ հայտնի են մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին, որոնց միջոցով միշտ գովվի Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։
![]()