Այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Նախարարի հետ շրջայցին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ծանոթանալով կենտրոնի ընթացիկ գործունեությանը և զարգացման հեռանկարներին։
Այցի ընթացքում քննարկվել են կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը։ Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Այրվածքաբանության մասնաշենքի ամբողջական վերանորոգում, ինչպես նաև Մաշկաբանության մասնաշենքում նոր բաժանմունքների ստեղծում և համալրում։
Այս նախաձեռնություններն ուղղված են հանրապետությունում այրվածքաբանական և մաշկաբանական ծառայությունների որակի բարձրացմանը և հասանելիության ընդլայնմանը։