«2020-ի պատերազմից առաջ ռուսներն ասում էին Լավրովի պլանն է ճիշտը, Ադրբեջանն ասում էր տվեք մեր հողերը, մենք ասում էինք՝ ոչ: Այս տարբեր մեկնաբանությունների արդյունքում ՀՀ-ի մեջքը ջարդվեց: Հիմա էլ այդ միջանցքի առումով կան տարբեր մեկնաբանություններ և ասում են հիմա տվեք՝ քանի նույնը չեն արել»:
Հանրային ՀԸ եթերում անդրադառնալով այս դիտարկմանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց՝ խիստ մեծ տարբերություն կա այդ ամենում:
«ՀՀ սուվերեն տարածքը անհամեմատելի է Աղդամի, Քելբաջարի և ցանկացած այլ բանի հետ: Եվ, երկրորդ, երբ խոսում ենք Լավրովի պլանի մասին, նախորդած Մադրիդյան սկզբունքների բխած նախորդ տարբերակն էլ Կազանն էր, թող դրան Ադրբեջանը համաձայներ, էլի էդ շրջանները վերադարձվում էին: Թե՞ էդ 5 մլրդ-ի զենքը Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել էր, որ մնար ադրբեջանական պահեստներում»,- ասաց Ալեքսանյանը:
Հայաստանին քննադատում են բայդենյան աշխարհում մնալու համար, այնինչ կա Թամփի ու Պուտինի աշխարհ, խաղի կանոներ են փոխվել: Անդրադառնալով դիտարկմանը՝ Ալեքսանյանն ասաց.
«Մեր համար խաղի կանոներ չեն փոխվել, որովհետև մեր խաղի կանոներն արձանագրված են մեր սահմանադրությամբ: Երբ որ ասում են խաղացողների համար են դրանք փոխվել, նրանց պետք է հարցնենք: Երբ որ մեզ մեղադրում են արտաքին հարաբերություններում էս կամ էն թրենդից հետ մնալու համար, դա սովորաբար անում են մարդիկ, ովքեր տասնյակներով, կամ հիսունամյակներով հետ են մնացած այդ միջազգային թրենդներից:
ՀՀ արտաքին քաղաքականությունն այս պահի դրությամբ չափազանց մրցունակ է: Մեր ընդդիմախոսները մեզ մեղադրում են այն բանի համար, որ մենք կարողացել ենք բավական հաջող համագործակցել ԱՄՆ նախկին վարչակազմի հետ, ես Ձեզ վստահեցնում եմ՝ առաջիկայում մեզ նույն մարդիկ մեղադրելու են, որ մենք բավական հաջող համագործակցում ենք ԱՄՆ ներկայիս վարչախմբի հետ»,- ասաց Ալեքսանյանը: