Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի Վազաշեն համայնքի միջնակարգ դպրոց, ներկայացրել առաքելության խնդիրներն ու գործունեությունն, ինչպես նաև ԵՄ-ի արժեքները։
«Ուրախ ենք այցելել Վազաշենի միջնակարգ դպրոց և ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության խնդիրներն ու գործունեությունն, ինչպես նաև Եվրոպական միությունն ու վերջինիս արժեքները: Շնորհակալություն Վազաշենի դպրոցի աշակերտներին, տնօրենին և ուսուցիչներին ջերմ ընդունելության համար»,- ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը՝ ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, այցելել են Վազաշենի միջնակարգ դպրոց՝ հանդիպելու աշակերտների և ուսուցիչների հետ։