Էրդողանն ընդունել է աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
Վեերջինս Էրդողանին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը երկկողմ հարաբերությունների և ընթացիկ միջազգային օրակարգի վերաբերյալ:
Այս մասին հաղորդել է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Ես Թուրքիայի նախագահին տեղեկացրել եմ ավելի վաղ Անկարայում թուրք խորհրդարանականների հետ արդյունավետ շփումների և երկու երկրների ղեկավարների կողմից ընդունված որոշումների իրականացմանը նպաստող համատեղ աշխատանքի վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին»,- ասվում է հայտարարության մեջ։