Չնայած Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների և փորձագետների լավատեսական հայտարարությունների հաճախականությանը՝ երկու երկրների հարաբերությունները դեռ շարունակում են մնալ միայն խոսքի և հայտարարությունների մակարդում: Գործնականում կարծես թե տեսանելի ու շոշափելի առաջընթաց չկա, իսկ սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը ստանդարտ ու պարզ լուծումներ գտնելու մասին չեն, այլ ենթադրում են երկկողմ աշխատանք, մեծ ջանք ու եռանդ:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Թուրքիան է փակել սահմանը, Թուրքիան էլ պետք է այն բացի:
Այս համատեքստում, Պետրոսյանի խոսքով, շատ կարևոր է, որ մենք գոնե հանրային քննարկումների մակարդակում պատրաստ լինենք այն սցենարներին, թե ինչ կարող է լինել, եթե հանկարծ Թուրքիան որոշի Հայաստանի հետ գնալ արագ կարգավորման:
Ըստ փորձագետի՝ հիմա դրա հավանականությունը շատ մեծ է, որովհետև Թուրքիայի համար բացվել է կարևոր պատմական պատուհան՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և Հարավային Կովկասում իր դերը մեծացնելու առումով:
Փորձագետն ասում է, որ այժմ տեսնում է հնարավորություն և բարձր է գնահատում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը, Հայաստանը՝ որպես պետություն, և հայ հասարակությունը՝ որպես հասարակություն, պետք է պատրաստ լինեն դրան և դիմագրավեն՝ հաշվի առնելով նաև մարտահրավերներն ու ռիսկերը:
Կան իրողություններ, որ պետք է հասկանալ, քանի որ, ըստ զրուցակցի, աշխարհն է փոխվում, և մենք չենք կարող ապրել նախկին կարծրատիպերով. էմոցիաներից պետք է անցում կատարել բնական լուծումներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: