Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ կողմերի ընդհանուր կոնսենսուսի արդյունքում է որոշվել սահմանազատումը սկսել այդ հատվածից։

Ի պատասխան՝ հնարավո՞ր է այս տարի սահմանազատում իրականացվի նաև Ջերմուկի հատվածում՝ հարցին, փոխվարչապետն ասել է.

«Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև աշխատանքային հանդիպման արդյունքում մենք անպայման կհրապարկենք մեր անելիքները։ Պայմանավորվածություններ կան, որ ինտենսիվ պետք է լինեն հանդիպումները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ