«Սարիկ Մինասյանը արդեն իսկ փրայմերիզի արդյունքում հենց գյումրեցու քվեով ընտրվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը՝ անդրադառնալով Գյումրիում մարտի 30-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին։
Ազարյանը, խոսելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին, որը ևս մասնակցելու է ընտրություններին, նշեց. «Ինչքան չպետք է սիրես քո հայրենի քաղաքը, որ հանես վաճառքի ու օտարման ենթակա դարձնես գույքեր, որոնք պատմամշակութային նշանակություն ունեն։ Դրանցից մեկը «Կումայրի» արգելոց-թանգարանն է, որը Վարդան Ղուկասյանը վաճառել է»։
Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուներից Ռուբեն Մխիթարյանին, որը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերն է, ապա Ազարյանը վստահ է, որ Մխիթարյանը լուրջ աջակցություն է ստանում ՀՀԿ-ից. «Երեկ իվենթ մենեջերի դերը ստանձնած ՀՀԿ երիտթևի ղեկավարը Ռուբեն Մխիթարյանի համար կազմակերպել էր միջոցառում, ու շատ պատահաբար դա բացահայտվեց։ ՀՀԿ երիտթևի ղեկավարը ջանք չէր խնայել հնարավորինս ներկայացնելու Ռուբեն Մխիթարյանին»։
Ինչպես ասաց Ազարյանը, գյումրեցին շատ լավ հիշում է, թե տասնամյակներ շարունակ ինչպիսի բարքեր են տիրել Գյումրիում որոշ ղեկավարների կողմից, իսկ հիմա գյումրեցին, կարծում եմ, գնահատելու է այն աշխատանքը, որը կատարվել է 2018 թվականից սկսած։
Մանրամասն՝ տեսանյութում