«Ես չէի ասի, որ Գյումրիում նախընտրական մթնոլորտը լարված է։ Գյումրիի հետ կապված միշտ գույները շատ են խտացնում»:
Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նշելով, թե Գյումրիում նախընտրական պրոցեսներ են, որևէ լարվածություն չկա:
«Թե ինչքանով են այդ պրոցեսները դուրեկան կամ ոչ դուրեկան, կասեն գյումրեցիները։ Ես կարող եմ ասել՝ գյումրեցուն հարիր կազմակերպել ընտրությունները և խոսել այն, ինչը հարիր է գյումրեցուն։ Գյումրու ընտրությունները պետք է տարբերվեն իրենց բարի լինելով»,- ընդգծեց Առուշանյանը։
Վերջինս հավելեց, որ խոսքը բոլորի մասին է, և պետք չէ քաղաքը տանել ցնցումների:
«Մեր գործընկերները, ինչպես նաև մյուս թեկնածուներն ունեն իրենց խոսույթը և պարբերաբար անում են քաղաքական հայտարարություններ։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ այդ քաղաքական հայտարարությունները չի կարելի անձնավորել և տանել անձնական դաշտ։ Քաղաքը ընտրություններով տանել ցնցումների ես կողմ չեմ այդ քայլին։ Բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու եմ, որ Գյումրու ընտրություններն անցնեն հանգիստ և օրենքի սահմաններում»,- ասաց Առուշանյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: