Երևանի «Ուիգմոր» կլինիկայում պլաստիկ վիրահատության հետևանքով մահվան դեպք է գրանցվել

Պլաստիկ վիրահատության հետևանքով հերթական մահվան դեպքն է գրանցվել Երևանում, այս անգամ՝ «Ուիգմոր» կենտրոնում:

Դեպքի կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ կամ ծանր հետևանք):

Մեզ փոխանցեցին, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, այս պահին կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ