Կրկնակի օսկարակիր Ջին Հեքմանը և նրա կինը իրենց տանը մահացած են հայտնաբերվել

«Ֆրանսիական կապը» և «Չներված» ֆիլմերի կրկնակի օսկարակիր Ջին Հեքմանը և նրա կինը՝ դաշնակահարուհի Բեթսի Արակավան, մահացած են հայտնաբերվել չորեքշաբթի կեսօրին Սանտա Ֆեում, Նյու Յորքի իրենց տանը: Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։

Սանտա Ֆե շրջանի շերիֆ Ադան Մենդոզայի գրասենյակը հաստատել է նրանց մահը: Հեքմանը 95 տարեկան էր, Արակավան՝ 63։

Մահվան պատճառները դեռևս չեն նշվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ