Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Քվեարկության օրը նշանակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում: Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչև ժամը 18։00-ը, նշված է հանձնաժողովի հաղորդագրությունում: