Ալիեւը Պուտինի հետ համատեղ սպանում է Ռուբեն Վարդանյանին. Վովա Հակոբյան

Լրագրող Վովա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ալիեւը Պուտինի հետ համատեղ սպանում է Ռուբեն Վարդանյանին։ Ես չեմ հավատում, որ ընդամենը ցանկության դեպքում Պուտինը չի կարող էս հարցը լուծել ու չգիտեմ, թե ինչ չի կիսել Ռուբեն Վարդանյանի հետ։ Հավանաբար, եթե այլ թեմա չկա, ապա փոքրոգի, նենգ ու քինախնդիր Պուտինը իրոք անձնական է ընկալել Վարդանյանի կողմից ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելը։ Մի տեսակ չեմ հավատում, որ այլ` ավելի լուրջ խնդիրներ իրար մեջ չեն ունեցել, բայց բոլոր դեպքերում հիմա ականատես ենք լինում Պուտինի փոքրոգության ու քինախնդրության։

Դե Ալիեւի մասին ընդհանրապես չարժի խոսել։ Բայց ես գիտեմ, որ սա ու առհասարակ նրա էս վարքը էժան չի նստելու իր ու Ադրբեջանի վրա։
Պուտինն ու Ալիեւը սպանում են Ռուբեն Վարդանյանին մեկը` Հայաստանից վրեժ լուծելու, իր «մանկական» տրավմաները բուժելու համար, մյուսը` խիստ անձնական դրդապատճառներով։ Ու էդ երկու տականքներին պետք ա կանգնեցնել։ Սա էլ հո ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության կամ ռեսուրսների ու շահերի հարց չի։

Նեղ հումանիտար հարց է, որին միջազգային հարությունը պարտավոր է պատշաճ արձագանքել։

Ուղղակի Ռուբեն Վարդանյանը պետք ա Պուտինի հետ գործ բռնելուց աչքի տակ Հայրապետյանի դեպքը ունենար։ Ժամանակին, ի դեպ, ինքն էլ, պատշաճ չարձագանքեց դրան։ Հնարավորություն կարծում եմ ուներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ