Երգիչ Էրիկ Կարապետյանը սոցիալական ցանցերի իր էջում հայտնել էր, որ ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող Անդրեյ Մալախովի «Песни от всей души» հաղորդմանը հնչել է իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ադրբեջանցի երգիչների կատարմամբ։
Երգը ներկայացվել է որպես ադրբեջանցիների սեփականություն։
Սոցիալական ցանցերում և հաղորդման յութուբյան ալիքի մեկնաբանություններում բազմաթիվ մեկնաբանություններից հետո «Песни от всей души» հաղորդման փետրվարի 16-ի եթերից հեռացվել է ադրբեջանցի երգիչների կատարման հատվածը: Հաղորդումը կրկին թողարկվել է «Յութուբ»-ում՝ առանց այդ հատվածի:
Մոնտաժված հատվածը՝ 59-րդ րոպեից սկսած: