Սերժի կադրերը ամաչում ու թաքցնում են, որ ՀՀԿ-ի կադրերն են

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Որոշ մարդիկ իրենց վարքով մեկ անգամ ևս ապացուցում են, որ ՀՀԿ-ի հետ գործ ունենալն ու անպատիվ լինելը նույն հարթության վրա են:

Հանրապետականի երիտթևը իր ձայնային տեխնիկայով և ներուժով կազմակերպում է Ռուբեն Մխիթարյանի հանդիպումները երիտասարդների հետ, նույն Ռուբենը, սակայն ամեն կերպ խուսափում է իր անունը կապել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ: Բայց ընդունում է, որ փեսայի ընկերն է:

Հավանաբար ամաչում է բարձրաձայնել, որ ՀՀԿ-ն է իր կողքին կանգնած, կամ ընդունում է՝ ՀՀԿ-ի վարկանիշն այնքան է ընկած, որ փորձում է հանդես գալ նրա ռեսուրսով, բայց այլ ուժով: Կամ էլ սովորական երախտամոռ է, չի գնահատում ՀՀԿ-ի ջանքն ու եռանդը:

Հետաքրքիր է, թե Սերժի մյուս օղակը՝ «Պատիվ ունեմ»-ի Մարտուն Գրիգորյանն իր հանդիպումներում յոլա կգնա առա՞նց ՀՀԿ-ի երիտթևի մասնակցության ու տեխնիկայի, թե՞ այս դեպքում ևս նրանք գործուն աջակցություն կունենան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ