«ՀՀ-ն շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հարկ վճարողներին:
«2018-ի բյուջեն 1,4 տրիլիոն էր և այս տարվա բյուջեն 3,5 տրիլիոն է» , — նկատեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Փաստացի կատարված բյուջեն 2024-ին եղել է շուրջ 3,2 տիլիոն, 2024-ին փաստացի կատարված բյուջեն 2018-ի նկատմամբ կրկնակի ավելի մեծ է եղել»,- նշեց Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշեց, որ 2018-ին հարկային եկամուտները եղել են 1,2 տրիլիոն, 2024-ին հասել են 2,4 տրիլիոնի:
«Երկու անգամ աճ է արձանագրվել, կրկնապատկվել է բյուջեն, որը շատ էական է: 2024-ի բյուջեի ներկայացման ժամանակ 2023-ին ԱԺ-ում հենց կրկնապատկման քաղաքական չափանիշն եմ դրել, և այդ քաղաքական չափանիշը հստակ կատարված է: ՊԵԿ նախագահը խոսում էր դեռ միայն հարկային եկամուտների մասին, որովհետև այնտեղ կան նաև այլ եկամուտներ»,- ընդգծեց Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հավելեց, որ 2025-ի հունվարի արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական ակտիվություն: