2018թ. ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ․ ՀՀ վարչապետ

2018թ. ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ։

Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն, որպես ցուցանիշ և տոկոսային աճ, գնահատելով էական։

Փաշինյանն ընդգծեց՝ 2024թ. աշխատատեղերը 37.882-ով կամ 5.2 %-ով ավել է 2023թ. համեմատ։

«Այդ աճի դինամիկան տարեցտարի ավելանում է։ Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ այդ դինամիկան պահպանվում է նաև 2025-ի հունվարին։ Մասնավորապես, 2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ ունենք 41.124-ով ավելի աշխատատեղ, իսկ 2018-ի հունվարի նկատմամբ՝ 651-ով ավելի»,- նշեց նա։

Վարչապետը նաև ուշադրություն հրավիրեց, որ մի շարք տնտեսական ցուցանիշներ արձանագրվել են հակառակ պատերազմին, կորոնավիրուսի համավարակին, սահմանային սրացումներին, 2021թ. նախընտրական իրավիճակին, ԼՂ շուրջ իրադարձություններին. «ՀՀ-ն շարունակում է մնալ կայուն զարգացման ուղեծրի վրա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ