Ինձ համար հանրապետությունում կան մղձավանջ շինհրապարակներ. վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իր համար հանրապետությունում կան դպրոցների մղձավանջ շինհրապարակներ։

«Չեմ ասի՝ որտեղ է, բայց երբ թվերը նայենք, կտեսնենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մի շարք դպրոցների շինարարական տեմպերը զարմացնում են։

Այնուհետև վարչապետը շեշտեց․

«Կան ընկերություններ, որ աճել են, կարողանում են 1.5 -2 տարում ահագին մեծ դպրոցներ շահագործման հանձնել՝ համապատասխան որակով, բայց կան նաև փոքր շինարարական ընկերություններ, որոնք… մոդուլային դպրոցի շինարարություն ունենք, որ 4 տարի է՝ տևում է։ Թվում է՝ լուծումները պարզ են, բայց իրականում պարզ չեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ