ԲԿ է տեղափոխվել 4-ամյա աղջիկ. բժիշկներն արձանագրել են երեխայի մահը

Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն շտապօգնության բժիշկների խմբի կողմից անհայտ հանգամանքներում «կլինիկական մահ» ախտորոշմամբ երեխայի մարմին է տեղափոխվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված բժշկական կենտրոն Մասիսի շտապօգնության խումբը տեղափոխել է Արագածոտնի մարզում հաշվառված 4-ամյա աղջկա դի, որտեղ բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ