Զավեշտալի է՝ «խրոնիկ հավատացյալը» Գյումրիում ընտրության է գնում կոմունիստների ցուցակով. Ստեփանյան. տեսանյութ

Գյումրիում մեկ ամսից՝ մարտի 30-ին, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերն ու անհատներն այս պահին վեցն են:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ասում է՝ դեռ մինչև մարտի 5-ը մասնակցության հայտ ներկայացնելու հնարավորություն կա: Նա կարծում է, որ ընտրություններում առաջադրվողների թիվը կավելանա:

Պատգամավորը, սակայն, հորդորում է նախքան նոր ընտրությունների գնալը վերլուծել, թե ինչու Գյումրիում առաջացավ կառավարման թնջուկը, և ինչու իշխանությունը ստիպված եղավ գնալ արտահերթ ընտրությունների:

Ստեփանյանի խոսքով՝ բոլոր թեկնածուները Գյումրիից են և էլեկտորատի աչքի առջև: Նա նկատում է՝ 2018 թվականից հետո այլևս չկան բռնաճնշումներ, և այսօրվա ընտրողին դժվար է խաբել:

Միաժամանակ պատգամավորը նշում է՝ կան ուժեր, որոնք Գյումրու ընտրություններին մասնակցում են՝ թաքնվելով երկու տարբեր թեկնածուների թիկունքում:

Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ մինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը գործ է անում, մյուսները փորձում են դիրքավորվել որպես զոհ և իրենց վրա ուշադրություն սևեռել:

Նկատենք, որ մինչ այս պահը Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր», ԴՕԿ, «Ապրելու երկիր» կուսակցությունները, Հայ Յեղափոխական դաշնակցությունը, ինչպես նաև գործար, «Ախուրյան կոոպշին» ՍՊԸ տնօրեն Արմեն Տոնոյանը և Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն առաջադրվել է «Կոմունիստների» կուսակցության ցուցակով։

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ