Գյումրիում կրիմինալ անցյալով և ներկայով հայտնի Վարդանիկը դեմքի լուրջ արտահայտությամբ, իբր քաղաքական ուղերձներ է հղում գյումրեցիներին` իշխանություններին թուրքահպատակ անվանելով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ շարունակելով.
«Հետաքրքիր է` բոլոր նախկինների համար, բառի ուղիղ իմաստով, հպատակ աշխատած սույն անձին որևէ մեկը չի՞ տեղեկացնում, թե իր ամեն տեսաուղերձից հետո գյումրեցին ինչ է ասում իր մասին։
Ախր վարդանիկներն ու նախկինների մյուս ներկայացուցիչներն, այդպես էլ չհասկացան, որ որքան քիչ հիշեցնեն իրենց մասին հանրությանն, էդքան իրենք կշահեն։
Խոսել չեք կարող, չխոսել էլ չե՞ք կարող։ Լռե’ք, թողեք Գյումրին ու գյումրեցին մոռանա ձեր մասին, պարոնայք, դուք այլևս անցյալ եք։
Ձեր և ձեր նմանների տեղը քաղաքական աղբանոցն է, ինչի մասին ինքներդ էլ լավ գիտեք, ավելորդ ճիգեր եք գործադրում, որ ի՞նչ անեք:
Հ.Գ Հետաքրքիր է` նախկիններից սնվող լրատվամիջոցները չե՞ն տեսնում թե սույն անձն ինչ բառապաշար է օգտագործում, թե ձեռնտու չէ։ Դե ՔՊ-ական որևէ մեկը, ոնց էլ լինի լեզվի սայթաքում կունենա, (մարդ են, բոլորի հետ կստացվի) նյութերի դիտումները կապահովենք տրամաբանության մեջ»: