Առանձին վերցրած ընդդիմադիր թեկնածուներ չկան՝ Սերժ Սարգսյանի թեկնածուներն են. նա ուզում է վրեժ լուծել Գյումրիից

Մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է։ ՔՊ-ի թեկնածուն Սարիկ Մինասյանն է։ Կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով մրցակիցներին, ասաց, որ որևէ թեկնածու չի կարող անգամ մրցակցել իրենց հետ, նույնիսկ մոտ արդյունքներ գրանցել։ Միաժամանակ ասաց, որ Սերժ Սարգսյանը 2 թեկնածու է առաջադրել՝ մեկը Ռուբեն Մխիթարյանն է, մյուսը՝ Սերժ Սարգսյանի խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

«Իհարկե, շատ տրամաբանական է, որ այդ մարդիկ ուղիղ ձևով չեն տալիս Սերժ Սարգսյանի անունը՝ հասկանալով իրավիճակը, թե ինչ կլինի, եթե հայտարարեն, որ իրենք Սերժ Սարգսյանի թեկնածուներն են։ Բայց գյումրեցիները, վստահ եմ, ունեն բավականաչափ խոհեմություն ու հասկանում են, որ խոսքը ուղիղ Սերժ Սարգսյանի թեկնածուների մասին է»,- ասաց Ալեքսանյանն ու միաժամանակ նշեց, որ Վարդան Ղուկասյանը նույնպես այդ ծիրում է հանդես գալիս։

«Միահամուռ կերպով փորձում են առաջադրել մեկ սկզբունք՝ բոլորը մեկի դեմ կամ կոնսենսուս մինուս մեկ, որտեղ մինուս մեկը ոչ միայն ՔՊ-ն է, այլև՝ գյումրեցին։ Որովհետև այն, թե ինչ կսպասի Գյումրուն, եթե Սերժ Սարգսյանը Գյումրիում ստանա իշխանություն, կարծում եմ՝ բացատրելու կարիք չկա։ Կարելի է ուղղակի նայել, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը վրեժ լուծում Գյումրիից ընտրություններում իր տարած պարտությունների համար»,- ասաց պատգամավորն ու ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Գյումրիում կա 180 ասֆալտապատ փողոց, որից 143-ը 2018-ից հետո է նորոգվել ու հիմնանորոգվել։

Ալեքսանյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը ևս դրածո թեկնածուներ ունի կամ դրածոների դրածո։

«Նրանք նպատակ ունեն վրեժ լուծել Գյումրիից, բայց հեղափոխությունը դա թույլ չի տալու»,- ասաց Ալեքսանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ