Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հետաքրքիր է՝ Վարդան Ղուկասյանը «ֆաս» հրամանը անձամբ Սերժ Սարգսյանի՞ց է ստանում, թե միջնորդավորված։
Ակնհայտ է, որ Գյումրիում Սերժը փորձելու է ստանալ «բոլորը՝ ընդդեմ մեկի և հանուն Սերժի» դասավորությունը, ակնհայտ է նաև որ այդ բոլորի մեջ ուղիղ կերպով Սերժին ներկայացնում են Ռուբենը և Մարտունը, բայց այ թե ինչպե՞ս և ինչի՞ դիմաց է Սերժը իր հրամաններին հավատարիմ սպասող, «ֆաս», «նստել», «խոսել» հրամանները կատարող սարքել Վարդան Ղուկասյանին, դա պետք է հասկանալ։