Ի՞նչ են անում Ռուբենի համար բարձրաձայն մտահոգվողները, որ մենք չենք անում․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ինչպես է հնարավոր օգնել և օգտակար լինել Բաքվի բանտերում պահվող հայերին․
Սոցիալական ցանցերում հայ օգտատերերը, այդ թվում իմ ընկերների մի հատված, որոնց ճանաչում եմ անձամբ և հարգում նրանց, հաճախ են անդրադառնում մեր գերիներին, առաջին հերթին՝ Ռուբեն Վարդանյանին:
Պարզ է, ինչու առաջին հերթին Ռուբենին, քանի որ նա հացադուլի մեջ է, նա ճանաչված անձնավորություն է Հայաստանում և աշխարհում, և ակնհայտ է, որ նա առաջին հերթին Ալիևի պատանդն է:
Իրոք, շատ մտահոգիչ է Ռուբենի վիճակը և կասկած չկա, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:
Երբ մարդիկ գրում են, որ մենք անտարբեր ենք Ռուբենի նկատմամբ, ապա ի՞նչ են ակնկալում, որ մենք կարող ենք անել, բայց չենք անում:
Այս հարցը տալիս եմ ամենայն անկեղծությամբ, մտահոգությամբ:
Խոսքը Հայաստանի իշխանությունների մասին չէ:
Խոսքը իմ մասին է, Մոսկվայում բնակվող, Փարիզում բնակվող, Նյու Յորքում բնակվող սովորական հայի մասին է, ովքեր մտահոգ են Ռուբենի համար և անտարբեր չեն:
Երբ որևէ օգտատեր գրում է, որ Ռուբենը տառապում է Բաքվի բանտում, իսկ մենք այստեղ ոչինչ չենք անում, անտարբեր ենք, կուզենայի իմանալ, ի՞նչ կարող ենք անել, որ չենք անում կամ կարող էինք անել և ի՞նչ է անում ինքը, որ մենք չենք անում:
Կրկնեմ, սա հարցնում եմ ամենայն լրջությամբ, մարդկանց նկատմամբ հարգանքով:
Ի՞նչ կարող ենք անել:
Ի՞նչ են անում Ռուբենի համար բարձրաձայն մտահոգվողները և այդ մասին գրողները, որ մենք չենք անում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ