Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ 730 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ ՀՀ իրավունքը վերականգնվել է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է #հատիկառհատիկ շարքի հերթական նորությունը:

«Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Շուկայականին մոտարկված արժեքը՝ 730 միլիոն դրամ»,- գրել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ