Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Բայց հույները ռուսերեն հասկանում են? , որ մեր գյումրեցի գլադիատորը Հունաստանի, Սպարտայի, Գյումրու և Սլաբոդկայի քառամիասնությունը և միացյալ դիմադրության ճակատը հանրահռչակում է ռուսերեն?
Էլ չասած’ որ ֆիլմի անոնսում ֆոնային երաժշտություն էլ չի դրել Գլադիատոր ֆիլմից Ջիվան Գասպարյանի դուդուկը…
Էս կինոյի մեջտեղերից հատված է? , էն որ գետին տապալված գլադիատորը մի կերպ ծնկների վրա կանգնում է գոռում’ «վախ արա, հորս արև, որ բռնել եմ, էհ»… Թե վերջերն ա? Էն որ գլադիատորը մեռնում ա, բայց դրանից առաջ աչքերը մի վերջին ճիգով բացում ա, որ ասի’ ինքը միշտ կենդանի ա լինելու, վախեք ոչ, լաց չլեք…
Էս մեր Գյումրիի ընտրությունները արդեն խլում են Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի հացը. մի օր Ռուբեն Մխիթարյանն է իր բոլիվուդահոլիվուդյան սթենդափով, մի օր դոգը իր պոռնոգրաֆիկ մելոդրամայով, մի օր Վարդանիկը իր հիսթորիք ֆենթզի բայեվիկով… ՔՊ-ի թեկնածուից դեռ այդ լեվլի փրոդաքշն աչքովս չի ընկել..
Վայ գրումրեցի ջան, ինչըխ կդիմանաս?…