Բժիշկ, հանրային գործիչ Վահան Վարդապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արժանապատիվ և երախտագետ հայությունը խորապես գնահատում է բարեկամ երկրի և նախագահ Մակրոնի հայանպաստ մեծագույն ջանքերը
Որքան նողկալի են և արգահատելի ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի դեմ վայրահաչող, մեղադրող, ծաղրող ռսաստրուկ ստահակները, թուրքից էլ թուրք, ադրբեջանցուց էլ` ադրբեջանցի…
Ախր ի՞նչ հոր և մոր ծնունդ են, ի՞նչ հոգու և սրտի տեր են, ախր ինչքա՞ն կարող են ատել սեփական երկիրը, սեփական ժողովրդին, ախր ինչքա՞ն կարելի է վախենալ սեփական ազատությունից ու անկախությունից, ախր ինչքան կարելի է ստրկանալ, ստորանալ, ուրանալ…
Ծախել և ուրանալ քեզ բարեկամաբար ձեռք մեկնածին, քեզ ժամանակակից զենք տրամադրողին, քո անկախ պետականության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում, քո սահմանների հսկողության դիտորդական առաքելության և դիվանագիտական ու անվտանգային հարցերով աջակցողին, քանիցս լայնածավալ պատերազմը կանխելուն նպաստած երկրի ղեկավարին և դեսպանին։
Այս ի՞նչ հակաֆրանսիական մրցավազք է ռուսների ու ադրբեջանցիների հետ, այ ուրացող, անաղուհաց «հայի» թերմացք։
Ի՞նչ անուն դնես այսօրվա Եվրոպայի առաջատար երկրի ղեկավարի ու նրա դեսպանի առավել քան հայանպաստ ջանքերն ուրացողին, վերջնականապես ծակված ու պատռված… ռսաքոծեր, քաղաքական հարճեր, հոկտեմբերի 27֊ի ձեր կիսատ մնացած գործը ավարտին հասցնելու համար անթաքույց և անամոթաբար պահանջում եք նոյեմբերի 9֊ի, այսպես կոչված, հայտարարության 9֊րդ կետի կատարում։ Կատաղի պայքարի մեջ եք Սյունիքի, Մեղրիի, անկախ պետականության և տարածքային ամբողջականության դեմ։