Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունել է Ղազախստանի ընտրանուն և հաղթել 2:0 հաշվով:
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում աչքի է ընկել Սվետլանա Ղարագյողյանը:
Թիմերն ընդմիջման են գնացել 1:0 hաշվի պայմաններում:
Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Օքսանա Պիզլովան, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկնապատկել է թիմի առավելությունը: