«Կասկադ»-ն ավարտուն տեսք կստանա. ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզով

20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ «Կասկադ»-ը վերջապես կամբողջանա։ Նախագծի իրականացման իրավունքն ստացել է 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիումը, որի անունից հանդես կգա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, «Կասկադի» անավարտ հատվածը կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին։ Ծրագիրն իրականացվելու է ըստ աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի։

1000-տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի և ժամանցի գոտիներ. «Կասկադը» դառնալու է Երևանի մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։

Աշխատանքներն ավարտին կհասցվեն հինգ տարվա ընթացքում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ