Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը երկու պատճառ ուներ հարցազրույց տալու:
Ըստ նրա՝ դրանք ներքին և արտաքին քաղաքական նպատակներն են:
Ներքինն այնն է, որ ընտրություններից առաջ կրկին ակտիվանալու են: Դալլաքյանը կարծիք է հայտնում, որ սրանով ընտրություններն էլի տեղի են ունենալու սև-սպիտակ, նախկին-ներկա օրակարգով:
Արձագանքելով այն դիտարկումներին, թե հնարավոր է՝ Քոչարյանը ուղիղ կապը կորցրել է Ռուսաստանի հետ և փորձում էր այս կերպ ազդակներ ուղարկել՝ Դալլաքյանն այնքան էլ համաձայն չէ այս պնդման հետ: Նրա կարծիքով՝ եթե Քոչարյանը Ռուսաստանի հետ կապը կորցրած լիներ, այժմ իր պատիժը կկրեր:
Ինչ վերաբերում է ասուլիսի երկրորդ՝ արտաքին պատճառին, զրուցակիցը նկատում է՝ սա վկայում է այն մասին, որ այս պահին Հայաստանը անհրաժեշտ է Ռուսաստանին, ինչից էլ փորձում է օգտվել Քոչարյանը, դառնալ դերակատար այդ ճանապարհին:
Ըստ Դալլաքյանի՝ այն, որ այս ուժերը երբեք էլ չեն ներկայացրել Հայաստանի շահերը, ցույց է տվել նրանց վարած քաղաքականությունը՝ այսպես ասած՝ երկիրը կոպեկով հանձնելը:
Ազգային ժողովում հայտնված ընդդիմադիր ուժերին, Դալլաքյանի համոզմամբ, Ռուսաստանը շարունակելու է օգտագործել: Նա համոզմունք է հայտնում, որ պետք է այս մարդկանց «հարցերը լուծել», իհարկե, ոչ թե պատի տակ գնդակահարելով, այլ օրենքի ճանապարհով, որովհետև այդ մարդիկ օրենք են խախտել:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքի, հարստությունների մասին, որոնք, Քոչարյանի պնդմամբ, ձեռք են բերվել օրինական ճանապարհով՝ Դալլաքյանը նկատում է՝ սա փոքր երկիր է, և բոլորը գիտեն, թե ով ինչ ունի, որտեղ ունի և ինչպես է ձեռք բերել:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում