Ինչ է խոսել Տեր-Պետրոսյանը ԼՂ հանրաքվեից ընդամենը 10 օր անց. Կարապետյանն արխիվային տեսանյութ է հրապարակել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ տեսանյութում 1991 թվականի դեկտեմբերի 21-22-ն է։

«Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է Ալմա Աթայից։

Լեռնային Ղարաբաղի հանրաքվեից ընդամենը տաս օր անց Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ինքնավար միավորման ամուր երաշխիքներ պետք է ունենա։

Արդեն անցյալում էր վերամիավորման ակտը (1989 թվականի դեկտեմբերի 1), քանի որ փլուզվել էր Խորհրդային Միությունը։ Դեռևս Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհուրդը ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը (1990 թվականի օգոստոսի 23) և արդեն անկախ Հայաստանի ժողովուրդը արել էր հանրաքվեն (1991 թվականի սեպտեմբերի 21-ին)։ Լեռնային Ղարաբաղը ևս ուներ հռչակագիր (1991 թվականի սեպտեմբերի 2) ու հանրաքվե (1991 թվականի դեկտեմբերի 10)»,- գրել է Կարապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ