Ստյոպա Սաֆարյանը գրում է.
1. Բա որ Լևոն Տեր-Պետրոսյանը «վերապահումով» է վավերացրել Ալմա Աթայի հռչակագիրը, որպեսզի Արցախն Ադրբեջանի կազմում չլինի,
Հարց 1. Բացի Ցեղասպանության հարցը ուրիշ ինչ կոնֆլիկտ կար իր և ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի միջև, որի համար նրան ազատեց այդ պաշտոնից։
Որպես խոհանոցին տեղյակ, հուշեմ’ Հռոմի հանդիպման մասով բան չունեք հասարակությանն ասելու? Չէ որ Ռոբերտ Քոչարյանը հլու հնազանդ լսել է Տեր-Պետրոսյանական գծին’ Ժիրայր Լիպարիտյանին, մտել նրա սենյակ, գործուղման գումար ստացել ու նաև ինստրուկցիա, որ գնա է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչի դեմը հավասար կարգավիճակով նստի?. Ա վամ սլաբո? Էլի պատմենք, թե դուք և Ռոբերտ Քոչարյանը կպատմեք… Չէ որ Ելցինի պլաններին հակադրվող Ղարաբաղը կորավ Տեր-Պետրոսյանից Ռոբերտ Քոչարյան իրավաժառանգորդման ճանապարհին, ու երկուսն էլ պարզվում է «ճիշտ են», բայց մեղավորը Նիկոլ Փաշինյանն է…
Հարց 2. Խնդրում եմ Գերագույն խորհրդի այս որոշման մեջ մեկնաբանել, թե սա ինչ կապ ունի կոնկրետ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու հետ, ինչպես է դա արտահայտվում?
1. Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:
3. Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Համբերություն, համբերություն, եթե չխոսեք, հերթով կհրապարակենք…
Թե բա Ֆրանսիան ու Պրահան մեղավոր են…