Խորենացու խոսքերը դարերի խորքից հնչում են նույնքան թարմ, որքան իրենց գրության պահին. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերի իր էջերում մեջբերում է արել Մովսես Խորենացու «Ողբ»-ից՝ ընդգծելով, որ Խորենացու խոսքերը դարերի խորքից հնչում են նույնքան թարմ, որքան իրենց գրության պահին:

«…Որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»,- ասվում է մեջբերված հատվածում:

Ըստ Աննա Հակոբյանի՝ իրականությունը 5-րդ դարից հասել է մինչև 21-րդ դար:

«Ծանր է այդ ինքնաճանաչողությունը, բայց դա միակ ճանապարհն է, որը պետք է հնարավորություն տա ի վերջո անցնել սրա վրայով»,- ընդգծել է վարչապետի տիկինը՝ իր հրապարակած տեսանյութին կից նշելով, որ միմիայն կրթվելը պետք է լինի այս շղթան կոտրելու ուղին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ