ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել:
«Հայաստանում հանգիստ կարող էր գոյություն ունենալ «Դուք ճիշտ չեք հասկացել» անունով կուսակցություն, հապավումը՝ ԴՃՉՀԿ։
Ինչ-որ անիմաստ, երկար բարակ հարցազրույցների ու ռեպորտաժների փոխարեն ընդամենը ռելիզ կգրվեր՝ «Դուք ճիշտ չեք հասկացել» կուսակցությունից արձագանքել են այսինչ երկրի դեսպանին ու բոլորը առանց կես գրամ կասկածի կհասկանային, որ այսինչ երկրի դեսպանը մի բացարձակ ճշմարտություն է արտասանել, իսկ ԴՃՉՀԿ-ն փորձում է ապացուցել, որ դա չի կարող ճշմարիտ լինել, քանի որ վաղը երեքշաբթի է, իսկ Ռեալը հաղթել է Սիթիին»,- գրել է Ալեքսանյանը: