ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1991 թվականի դեկտեմբերի 21-22-ն է։ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է Ալմա Աթայից։
Լեռնային Ղարաբաղի հանրաքվեից ընդամենը տաս օր անց Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ինքնավար միավորման ամուր երաշխիքներ պետք է ունենա։
Արդեն անցյալում էր վերամիավորման ակտը (1989 թվականի դեկտեմբերի 1), քանի որ փլուզվել էր Խորհրդային Միությունը։ Դեռևս Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհուրդը ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը (1990 թվականի օգոստոսի 23) և արդեն անկախ Հայաստանի ժողովուրդը արել էր հանրաքվեն (1991 թվականի սեպտեմբերի 21-ին)։ Լեռնային Ղարաբաղը ևս ուներ հռչակագիր (1991 թվականի սեպտեմբերի 2) ու հանրաքվե (1991 թվականի դեկտեմբերի 10)։