Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժիշկների նկատմամբ. Նախարարը խստորեն դատապարտում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են:

Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու:

Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ:

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է և այդ հարցում ինքնս լինելու եմ հետևողական:

Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ