Հռոմի պապ Ֆրանցիսկոսի թեստի արդյունքները ցույց են տալիս աննշան բարելավում, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին հայտնում է Vatican News-ը՝ հղում կատարելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։
88-ամյա պոնտիֆիկոսը կրկնակի թոքաբորբով 11 օր է՝ գտնվում է Հռոմի Ագոստինո Գեմելի հիվանդանոցում։ Ըստ Վատիկանի՝ նա շարունակում է թթվածին ստանալ, սակայն դրա մատակարարումը որոշ չափով կրճատվել է, և նախկինում հայտնաբերված երիկամային մեղմ անբավարարությունը անհանգստություն չի առաջացնում։
Պոնտիֆիկոսը զգոն է, սակայն կանխատեսումը մնում է անորոշ՝ կապված կլինիկական պատկերի բարդության և բուժման արդյունքի սպասման հետ, ասել են Վատիկանի պաշտոնյաները: