Ավելի խայտառակ ռեպորտաժ երևի թե մեկ էլ Սպուտնիկն ու 5-րդ ալիքը պատրաստեին. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ազատություն Ռադիոկայանի աղմկահարույց ռեպորտաժին։

Ավելի խայտառակ ռեպորտաժ, որն այսպես կխեղաթյուրեր պատմական փաստերը, երևի թե մեկ էլ Սպուտնիկն ու 5-րդ ալիքը պատրաստեին…

Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը 1991թ. միանա Ալմա Աթայի հռչակագրին, իբր վերապահում ստորագրի, վերապահման մեջ մուգ սև տառերով մի անգամ էլ գրի, որ անդամ բոլորի պետությունների տարածքային ամբողջականությունը հարգում ու ճանաչում է, բայց հարգում է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը (իբր թե դրանով Արցախն է ճանաչում էլի), հետո վերապահումը չուղարկի ԱՊՀ, հետո երբ 1993թ. Ադրբեջանը միանա ԱՊՀ-ին, էլի «մոռանան» նոր «ապերիկին» ասի, որ «բա գիտես’ քո տարածքը 20 տոկոսով պակաս ենք ճանաչում, ապեր» , ու երբ շատ մարդիկ, այժմ էլ համանախագահ երկրի դեսպանն ասի, որ Հայաստանը 1991-ին ի դեմս Լևոն Տեր Պետրոսյանի ճանչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականնությունն ու Ալմա Աթայի հռչակագիրը, իսկ Փաշինյանը 2022-ին ընդամենը «վերահաստատել» է այդ գործող համաձայնագիրը, Լևոն Զուրաբյանը ֆռա ասի’ դեսպանը ճիշտ չգիտի? Լրագրողն էլ չֆռա հարցնի’ բա որ դեսպանը ճիշտը չգիտի ու Լևոն Տեր-Պետրոսյանը 1991-ին Ալմա Աթայի հռչակագիրը վերապահումով էր վավերացրել,

1. Վերապահումն ինչի 1991-92, անգամ 1993թ. Ադրբեջանի միանալուց հետո ԱՊՀ դեպոզիտարիա ու Բաքու ծանուցում չի ուղարկել այդ մասին?

2. Բա որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, բա 1996թ. փաթեթային տարբերակով ինչի էր Արցախը ինքնավար մարզի կարգավիճակով պատրաստ տալ Ադրբեջանին.?

Դավաճան էր, թե չլինի թե Ալմա Աթիով ճանաչել էր, որ Ադրբեջանինն է?

Դեհ, իհարկե, լրագրողը չի հարցնի. բա որ Հեղինե Բունիաթյանը գործից հանել տա?

Այ, այ, այ,… Անկախ լրատվամիջոց հա, Ազատություն ջան? Չէ հա… Միթե ՀԱԿ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյանին հնարավոր ու անհնարին ձևերով արդարացնելը վեր է լրագրողի առաքելությունից, ճշմարտությունից? Այդ ամենը’ ամեն գնով?

Կեղծելով պատմական փաստերը, որոնք անհերքելի են?

Գնալով քիչ-քիչ համոզվում եմ, որ Թրամփը ամերիկյան հարկատուի փողերը փրկելու մասով ճիշտ է…
Բա Ամերիկյան կոնգրեսը հատկացում անի, որ Ազատությունը ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի մամուլի գրասենյակի ծառայություն մատուցեն ու ամերիկյան ժուռնալիստիկան օրումեջ ծաղրուծանակի աառարկա դարձնեն?

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ